Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր փոխեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու ստորագրության, և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճում։
Դատարանն այսպիսով բավարարեց Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը: Պաշտպանը, մասնավորապես, նշել էր, որ Ա.Սողոմոնյանն ունի առողջական խնդիրներ, տան միակ կերակրողն է, նորմալ վարքագիծ է դրսևորել և իրավիճակի փոփոխությունից հետո վատ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են և կարիք չկա նրան պահել կալանքի տակ։
Դատախազները չեն առարկել միջնորդության դեմ։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը կալանքից ազատ էր արձակել նաև Արթուր Մելքոնյանին։