Search
Close this search box.

«Մենք պետք է լավ պահը բռնենք՝ համաձայնագիրն իրականացնելու համա». ԵՄ դեսպանի կոչը ՀՀ կառավարությանը

«Եկեք ժամանակ չկորցնենք»,- «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ կոչ արեց Հայաստանում ԵՄ դեսպան դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նկատի ունենալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

«Սա հատակն է, առաստաղը չէ, և համաձայնագրի դրույթները բավական ճկուն են, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ դրանից օգտվի: Հունիսի 21-ին կայանալու է Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է, որպեսզի մենք նախատեսված աշխատանքներին ուշադրություն դարձնենք, բայց մենք հուսով ենք, որ Հայաստանի ճյուղային նախարարությունները պետք է պատրաստ լինեն իրենց տեսլականը ներկայացնել, թե ինչպես պետք է իրականացնեն փաստաթուղթը, ներառյալ ֆինանսական մասը: Հատուկ փող է նախատեսված լինելու՝ օգնելու Հայաստանին իրականացնելու համաձայնագրը: Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ժամանակ չկորցնենք»,-ասաց Սվիտալսկին:

Նա նշեց, որ հարգելով նոր կառավարության իրավունքները, այն է՝ վերլուծել և փոխել որոշ բաներ համաձայնագրում, իրենք կոչ են անում բաց չթողնել պահը: «Մենք պետք է լավ պահը բռնենք՝ համաձայնագիրն իրականացնելու համար: Մենք թիմ ենք վարձել, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մշակի իր տեսլականը, թե ինչպես է կազմակերպելու իր աշխատանքը: Մեզ պետք է վստահելի ներկայացուցչություն, Հայաստանն ունի շատ ամուր քաղաքացիական հասարակություն: Եվ մեզ պետք են մարդիկ, այս հարթակը, որպեսզի կառուցողական ճնշում գորածդրվի շահագրգիռ կողմերի վրա՝ համաձայնագիրն իրականացնելու համար»,- ասաց ԵՄ դեսպանը:

Please enter a valid URL