Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդեն»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է։
«Շատ շնորհակալ եմ բժիշկ Մանդելբաումին։ Իմ վիրահատությունը լավ է անցել և այսօրվանից սկսվում է վերականգնման ուղին։ Բարդ և մարտահրավերներով լի 4 ամիս է սպասվում, բայց ես ամեն ինչ կանեմ մինչև այդ 100 %-ով պատրաստ լինելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին՝ լավ մաղթանքների և աղոթքների համար։ Մեծ շնորհակալություն ընտանիքիս և ընկերներից՝ միշտ կողքիս լինելու համար։ Իմ եղբայր Վազգենը վիրահատությունից 3 ժամ անց արդեն հորդորում էր սկսել վարժությունները։ Ես վերադառնալու եմ․․․»,- գրել է Մովսիսյանը՝ տեղադրելով որդու հետ լուսանկարը։