Search
Close this search box.

Գևորգ Կոստանյանը դատախազական համակարգի պրոֆեսիոնալ, երկարամյա ծառայողներին փորձել է ստորացնել. նախկին տեղակալի նոր գրառումը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գուցե Աստված գևորգ կոստանյանին վերստին պարգևի արդարության զգացումը և ների…

Ինձ հարցնում են՝ կներես գևորգ կոստանյանին…

Պատասխանում եմ՝ սա բնավ էլ այն դեպքը չէ, երբ կարելի է ներել։

Ներել մի մարդու՝ ով դատախազական համակարգի պրոֆեսիոնալ, երկարամյա ծառայողներին փորձել է ստորացնել:

Ներել մի մարդու՝ ով բացահայտ ցինիկորեն է վերաբերվել իր ծնողի տարիքի դատախազների հետ՝ ի ցույց դնելով իր պաշտոնի առավելությունը։

Ներել մի մարդու՝ ով չի հասկանում ՄԱՐԴ արժեքը։

Իսկ դուք կներե՞ք…

Եթե սեփական աչքերով չտեսնեի՝ երբեք չէի հավատա։ Երանի այն մարդկանց՝ ովքեր չեն տեսել գևորգ կոստանյանի իրական կերպարը։

Եվ ուրեմն եղբայրաբար հորդորեք նրան մեկ օր շուտ հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի պաշտոնից. մարդու իրավունքների պաշտպանությունը և գևորգ կոստանյան անուն-ազգանունը անհամադրելի արժեքներ են:

Հորդորեք հրաժարվել թիկնապահներից՝ ԱԺ պատգամավորներից և լրագրողներից ամենևին էլ պաշտպանվելու կարիք չկա՝ թող նրանցից չսարսափի։

Հորդորեք բացարձակ չխոսել կոռուպցիայի դեմ պայքարից, քանզի կոռուպցիան իր փոխարեն ամաչում է:

Հորդորեք երբեք չօգտագործել ոգելից խմիչքներ՝ անմեղսունակության մենյուն չճաշակելու համար: Քաշը ծանր է, թիկնապահները անզոր:

Հորդորեք սևազգես ՄԱՅՐԵՐԻՆ վերաբերվել հարգանքով, իմ ՄԱՅՐՆ էլ է սևազգեստ…

Հորդորեք նրան այլև չստել իր ղեկավարին ու մարդկային ճակատագրեր ու կյանքեր չկործանել:

Հորդորեք երբեք ոչ մի տեղ, նույնիսկ իր մտքում չարտաբերել ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառակապակցությունը: Իր դեպքում ամոթ է…

Եվ պարզապես խնդրեք, ա՛յո, եղբայրաբար խնդրեք գևորգ կոստանյանին գնալ եկեղեցի և Աստծուց ներեղություն խնդրել… գուցե Աստված նրան վերստին պարգևի արդարության զգացումը և ների…

Սակայն փոխանցեք, որ ես ունեմ անկոտրում կամք և հզոր ուժ: Իսկ այդ անկոտրում և հզոր կամքի ուժ ունեցող մարդը երբեք չի դադարի պայքարել… Եղբայրաբար սա ևս փոխանցեք…

Please enter a valid URL