Search
Close this search box.

Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները կշարունակվեն ուժեղացված ռեժիմով

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ հայտարարվել է, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Please enter a valid URL