Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու: