Ռուս կանանց կոչ են արել Աշխարհի առաջնության ժամանակ սեռական հարաբերությունների մեջ չմտնել Ռուսաստան կայանալիք ֆոտբոլի Աշխարհի առաջնությանը ժամանող օտարերկրացի մարզիկների եւ երկրպագուների հետ: Նման կոչով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով կոմիտեի նախագահ Թամարա Պլետնյովան, փոխանցում է Life-ը:
«Այդ երեխաները հետագայում տուժում են եւ տուժել են, դեռ՝ խորհրդային իշխանության ժամանակներից: Լավ է, եթե մի ռասայի են, իսկ եթե տարբեր, ապա՝ լռիվ: Մենք պետք է ծնենք մեր երեխաներին: Ես ազգայնական չեմ, բայց միունույն է»,- «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պլետնյովան՝ հիշեցնելով 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փորձը:
Նա նշել է, որ օտարերկրացիների հետ սեռական հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի, այլեւ արտերկրում ոչ լիարժեք ընտանիքներում դաստիարակվող երեխաների թվի աճին: