Search
Close this search box.

«Ժամանակ». Վլադիմիր Գասպարյանի եղբայրը ստիպված է եղել քանդել իր գազալցակայանի մի մասը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը:

Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է:

Բայց մինչև հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության ամենաչնչին նորմերը, և հետևելով օրենքի պահանջին՝ նախկին ոստիկանապետի եղբայրն ԱԻՆ-ից զգուշացում ստանալուց անմիջապես հետո նյութական մեծ վնասներ կրելուց բացի, իր միջոցներով ապամոնտաժել է գազալցակայանի վտանգավոր հատվածը»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL