Search
Close this search box.

Թալիբների առաջնորդը բանակցություններ սկսելու կոչ Է արել ԱՄՆ-ին. Tolo News

«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ Է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման առաջնորդի արած հայտարարությունը:

«Եթե ԱՄՆ-ի պաշտոնատարներն իրոք հավատում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա նրանք պետք Է նստեն բանակցությունների սեղանի շուրջը եւ ուղղակի երկխոսություն սկսեն,-ասել Է Ախունդզադան:-Ամերիկացի պաշտոնյաների ամենամեծ սխալն այն Է, որ նրանք կամակորությամբ են մոտենում ցանկացած խնդրի, բայց ուժի կիրառումը միշտ չԷ, որ ցանկալի արդյունք Է տալիս»:

Թալիբների առաջնորդը նաեւ ընդգծել Է, որ «Աֆղանստանը փրկելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» գործողությանը մասնակցող երկրների զորակազմերի դուրսբերումն Է հանրապետության տարածքից»: Ախունդզադան հավելել Է, որ օտարերկրյա ներխուժմամբ պայմանավորված ճգնաժամային իրադրությունն Աֆղանստանում, «որի ավերիչ հետեւանքները հիմնականում վնասում են ԱՄՆ-ի ու Աֆղանստանի ժողովրդին, կարող Է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Please enter a valid URL