Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:
«Այստեղ պետք է ողջ ուժերս ներդնեմ, որ նպաստեմ թիմի առաջընթացին, որպեսզի կարողանանք նվաճել չեմպիոնի կոչումը», – նշել է Սլոմոն Իմե Ուդոն պայմանագիր ստորագրելուց հետո:
Նշենք, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել սենեգալյան «Ասպիր Ակադեմիայում», բելգիական ԿԱՍ «Էուպենում», Երեւանի «Ուլիսում» եւ Գյումրիի «Շիրակում»: