Search
Close this search box.

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները  չեն մասնակցի ընտրությանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց,որ հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը թեկնածուի հետ և մի շարք այլ մտահոգություններ քաղաքացիական հասարակության մարմինների կողմից՝ խմբակցությունը որոշել է չմասնակցել ընտրությանը: Նա նաև հույս հայտնեց, դատավորը չի ընտրվի:

«Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի. «Հաշվի առնելով, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, և թեկնածուն պետք է ունենա սեփական կարծիք և մասնագիտական խիզախություն և համարձակություն, պաշտպանելու այն, եթե անգամ տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցի քվեարկությանը»,-նշեց նա:

Please enter a valid URL