Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը տարիներ առաջ հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Այս առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հավատացելոց երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները: