Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Երևանում կանցկացնի ինքնագրերի բաժանման միջոցառում:
Այն կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները.
«Շնորհակալ եմ բոլորիդ MICKITOY-ի հաջող թողարկման համար:
Երախտապարտ եմ: Ցանկանալով շնորհակալություն հայտնել ձեր հետաքրքրության համար` հրավիրում եմ միանալ ինձ շաբաթ օրը կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում: