Search
Close this search box.

Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով:

Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան 2բ  հասցեի դիմաց վիճաբանություն էր առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Please enter a valid URL