Հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-յան հրապարակումը լայն արձագանք է գտել: Ժաննան բուռն երեկույթից հետո լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում օգտատերերից շատերը կարծիք էին հայտնել, թե նա շատ նման է Ալլա Պուգաչովային:
Լեւինայի պատասխանը քննադատություններին չի ուշացել: Նա հրապարակում է արել, որտեղ երեւում են եւ՛ իր, եւ՛ Ալլա Պուգաչովայի լուսանկարները: Իսկ իր տեղադրած լուսանկարը նա մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Իմ նախորդ լուսանկարը մեկնաբանությունների մեծ ալիք բարձրացրեց: Դրանք իմ եւ Ալլա Բորիսովնայի նմանությանն էին վերաբերում: Եւ դուք միանգամայն ճի՛շտ եք: Ես սիրում եմ հումորիստի, ինչպես Ալլա Բորիսովնան. ճիշտ է՝ ես տարիքն առածի եմ սիրում, իսկ նա՝ երիտասարդի: Ես էլ 40 տարեկանի տեսք ունեմ, Ալլա Բորիսովնան էլ. ճիշտ է՝ ես 20 տարեկան եմ, իսկ Ալլա Բորիսովնան 69: Ինձ շատ է սիրում իմ մայրիկը եւ Ալլա Բորիսովնային նույնպես սիրում է: Ես «կին եմ, որը երգում է», նա նույնպես «կին է, որը երգում է». ճիշտ է՝ Ալլա Բորիսովնան բեմի վրա է երգում, ես ՝ լոգարանում: Ես էլ եմ Ֆիլիպ Կիրկորովին դեմ առ դեմ տեսել, Ալլա Բորիսովնան էլ. ճիշտ է՝ ես բեմի վրա, իսկ Ալլա Բորիսովնան՝ լոգարանում»: