Search
Close this search box.

Սասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ

Այսօր Կառավարությունն իր արտահերթ նիստում Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակեց: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է. Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով»,- նշված է նախագծում:

Please enter a valid URL