Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ Գյումրու ավագանու իրավական հարցերի հանձնաժողովը (8 հոգուց ներկա էին 3 հոգի, ըստ կանոնակարգի՝ դա ապահովված քվորում է) միաձայն հավանություն տվեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգայանին և Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու ԳԱԼԱ խմբակցության որոշումների նախագծերին: Գորիկ Հակոբյանի դեպքում՝ հավանություն չտվեց, հանձնաժողովի անդամներից մեկը ձեռնպահ եղավ՝ բացատրելով, թե «մեռած մարդ է»:
Անկախ հավանության արժանանալու կամ չարժանանալու հանգամանքներից, բոլոր չորսին ԳՊՔ կոչումից զրկելու որոշումների նախագծերը դրվում են Ավագանու հունիսի 18-ի օրակարգում և քննարկվելու է ընդհանուր կարգով: Ավագանու նիստը դռնբաց է: Սկիզբը ժամը 12-ին: