Search
Close this search box.

Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել 15-ը

Հունիսի 1-7-ը Թուրքիայի մի քանի նահանգներում և Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 6 զինծառայող, վիրավորվել ևս 15-ը, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Գործողությունները մասնավորապես իրականացվել են Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին, Շրնաք և Իրաքի հյուսիսային շրջաններում: Ըստ թուրքական պաշտոնական ացբյուրների՝ գործողություններում «շարքից հանվել է» PKK-ի 64 մարտիկ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներսում քրդական ուժերի դեմ գործողությունների զատ, թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:

Անկարան գործողությունն Իրաքի հետ չի  համաձայնեցրել: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին Թուրքիայի գործողությունները համարել է Իրաքի տարածքային ամբողջականության խախտում:

Please enter a valid URL