«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու և պատգամավորի մանդատը վայր դնելու մասին: Սիմոնյանն իր տարածած հայտարարության մեջ բացատրել է, որ հրաժարականը որևէ կապ չունի Սյունիքի մարզպետի նշանակման հետ, սակայն նա հրաժարական է տվել Սյունիքի մարզպետի նշանակման օրը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Բայց անարդար ընտրությունը միայն Կապանի խնդիրը չէ:
Արմավիրի մարզպետի հավակնություններ ուներ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, բայց մարզպետ նշանակվեց Արմավիրի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը:
Միրիջանյանը ոչ միայն Արմավիրի մարզի, նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի, նա 2017թ. խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՅԴ թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու և ստացել 589 քվե»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: