Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ անտուն կմնա: Մեկ ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմը դեռ չի հասցրել կատարել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը: Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում այդ գործը հանձնարարել էր իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաջանյանը հայտնեց, թե այդ հարցում մի փոքր ձգձգումներ կան, եւ գործընթացը մեկ ամսից ավել կտեւի:

«Ընթացքում են աշխատանքները, մի փոքր խնդիրներ կան իրականում, եւ այդ աշխատանքները ընթանում են: Հենց տարածքի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, մի քանի տարբերակներ կան: Իրականում տարբեր տեղերում կան տարբերակներ, նաեւ Մոնումենտում կան տարբեր տարբերակներ ոչ միայն մեկը, բայց աշխատանքներն ընթանում են»: Ամեն դեպքում Աղաջանյանը ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ հատկացված առանձնատունը Պռոշյանում չի լինի, եւ Սարգսյանն ու Փաշինյանը կդադարեն հարեւաններ լինել. «Պռոշյանը քննարկման տարբերակների մեջ չի մտնում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL