«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին եւ նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում եւ հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել եւ որեւէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ:
Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:
«Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել եւ բարօրություն բերել քաղաքին»,-նշեց Դանիելյանը»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: