Search
Close this search box.

Ցմահ դատապարտյալի զավակները ներման խնդրագրով դիմում են ՀՀ վարչապետին

ՀՀ Վարչապետին

Դիմող՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

պատիժ կրող Ստեփան Գրիգորյանի

որդին՝ Նորայր Գրիգորյան

դուստրը՝ Մարիամ Գրիգորյան

Ներման խնդրագիր

Հարգարժան պարոն Փաշինյան, առաջնահերթ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ, ցանկանալ ուժ ու կորով այդ դժվարին և պարտավորեցնող գործում։

Հարգելի պարոն Փաշինյան, խնդրանքով ուզում ենք դիմել Ձեզ․

Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև «ներվել» ու փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մենք երկու տասնամյակից ավելի տեսել ենք բազմաթիվ անարդար որոշումներ ու սուտ խոստումներ՝ տրված տարբեր պետական կառույցների պաշտոնյաներից, որոնց երբևէ չի հետաքրքրել, թե ինչ են զգում դատապարտյսլների հարազատներն իրենց ամեն մի սուտ դուրս եկած խոստումից հետո։ Ինչեր ասես, որ չեն խոստացել ու ստել՝ գործերի վերանայում, ներում, վաղաժամկետ ազատման հնարավորություն և այլն, բայց…

Մեր երկրում իրավական լուրջ խնդիր կա, որը պահանջում է անհապաղ լուծում, քանի որ ցմահ դատապարտյալների թիվն ամսեամիս նվազում է նրանց առողջական ու հոգեկան վատ վիճակի պատճառով։ Մինչ օրս մեր սպասումները չեն արդարացվել, այսքան ժամանակ սրտի դողով ու անհամբերությամբ սպասում ենք մեր հորը՝ Ստեփան Գրիգորյանին տեսնել ազատության մեջ։

Նույն խնդրանքով դիմել ենք ՀՀ Նախագահ Ա․Սարգսյանին ու Արդարադատության նախարարին։

Հարգարժան պարոն Վարչապետ, Դուք մեր միակ ու վերջին հույսն եք, Ձեր ներումը միակ հնարավորությունն է մեր հորը նորից վերագտնելու։ Խնդրում ենք լուծում տալ այս հարցին՝ միավորելով ու երջանկացնելով մեր ընտանիքը։

Ն․Գրիգորյան

Մ․Գրիգորյան

Please enter a valid URL