Search
Close this search box.

Արամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումն ավարտվեց. Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

«Ճահճացած վիճակից վերացանք, մնում է շենացնենք: Իմ ազատ արձակումը պայմանավորում եմ քաղաքական իրավիճակի ու հանրության գիտակցության մեջ փոփոխություններ հետ: Պայքարն ավարտված չէ, սպասենք տղերքը դուրս գան ու Հայաստանի և Արցախի հայությամբ նվիրվենք երկիրը շենացնելու ու կորցրած տարածքները հետ բերելու գործին: Չեմ փոշմանել իմ կատարած քայլերի համար, քանի որ կար գաղափար ու նպատակ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին ներկայացված մեղադրանքի է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով, ըստ որի նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, խմբի կազմում զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց: Բացի դրանից, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Please enter a valid URL