Search
Close this search box.

ԲՀԿ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս կուսակցությունից

ԲՀԿ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու հեռանում ԲՀԿ-ից:

«Ես՝ Մերուժան Սիմոնյանս, հրաժարվում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից: Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը:

Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները: Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Ոորոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում:

Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին: Շնորհակալ եմ սյունեցիներին: Շնորհակալ եմ թասիբով ղափանցիներին»:

Please enter a valid URL