Search
Close this search box.

Իտալիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել ադրբեջանական գազամուղից

Իտալիայի նորաստեղծ կառավարությունը հայտարարել է, որ վերանայելու է Հարավային գազային միջանցքի TAP գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է Եվրոպա տեղափոխվի: Այս մասին հայտնում է Ռոյթերը՝ հղում անելով Իտալիայի բնապահպանության նախարար Սերջո Կոստայի հայտարարությանը:

Կոստան նշել է, որ գազամուղն անիմաստ է և անպետք Իտալիայի համար և ավելացրել, որ Հռոմը վերանայելու է իր մասնակցությունը դրանում:  «Հաշվի առնելով մեր էներգետիկ քաղաքականությունը եւ գազի պահանջարկը՝ կարծում ենք, որ TAP նախագիծը բացարձակ անիմաստ է», — նշել է նախարարը:

Please enter a valid URL