Կառավարության նիստի սկզբում վարչապետը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրության ու վերանայման մասին ի՞նչ եզրակացություն է արվել. «Մեր բանակցությունները ՀԷՑ-ի հետ, ի դեմս սեփականատեր «Տաշիրի», պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի իրենց շահույթի հաշվին 10 դրամով նվազեցնեն անապահովներին տրվող հոսանքի գինը»,- ասաց նախարար Արթուր Գրիգորյանը:
«Շարունակեք ուսումնասիրությունն ու առաջիկայում զեկուցեք: Պայմանավորվում ենք, որ սոցիալապես անապահովների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք՝ փորձելով հասկանալ ինչ հնարավորություններ ունենք»,- ասաց վարչապետը: