Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները:
Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 12-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Հունիսի 15-ին կանցկացվի «Ֆիզիկա», հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քննություններ:
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաների քննությունները հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը հունիսի 27-ին:
Նշենք, որ միասնական քննություններ կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: