1991 թ-ին Հայաստանի անկախացումից ի վեր ընդամենը երկու՝ 1991 թ-ին անցկացված անկախության համար հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասարակության և հայաստանյան քաղաքական ուժերի կողմից չեն դրվել կասկածի տակ և չեն բնութագրվել որպես կեղծված…
1995 թ-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները և հանրաքվեները կեղծվել են այդ ժամանակ իշխանությունը իրենց ձեռքում պահող ուժերի կողմից…Սակայն, եթե մինչև 2017 թ-ի ԱԺ ընտրությունները այդ կեղծիքները կատարվում էին հակաօրինական եղանակով՝ մասսայական լցոնումներ,նույն մարդու կողմից տարբեր ընտրատեղամասերում ընտրելը, այսպես կոչված «կարուսելներ» և այլ ոչ օրինական մեթոդների միջոցով,ապա 2017 թ-ին ՀՀԿ ղեկավար և Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր շրջապատի բնութագրմամբ լավ շախմատիստ է և քայլ անելուց առաջ երկար-բարակ մտածում է,որոշեց, որ այսուհետև Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները և հանրաքվեները ՊԵՏՔ Է ԿԵՂԾՎԵՆ օրինականորեն, որ որևէ քաղաքական ուժ չհանդգնի կասկածի տակ դնել Սերժ Ազատիի կողմից կազմակերպված ընտրությունների լեգիտիմությունը…
Իրոք, 2017 թ-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումն անցավ առանց ցնցումների,որը մեծ ցնծություն առաջացրեց ՀՀԿ-ականների և հատկապես այդ ամենի գլխավոր հեղինակ Սերժ Սարգսյանի մոտ, ով իր բազմաթիվ հարցազրույցներում, հպարտանալով, նշում էր, որ այդ ընտրությունները եզակի ընտրություններից էին ՀՀ-ում, որոնք կասկածի տակ չդրվեցին հասարակության և քաղաքական կուսակցությունների կողմից…Սակայն և՛ ՀՀԿ-ականները, և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը, այսինքն` ԲՈԼՈՐԸ, շատ լավ գիտեին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը, օրինականությունը պահպանելով, կեղծել ընտրությունները…Կեղծված ընտրությունների արդյունքները հաղթանակած կողմը՝ ՀՀԿ-ն շատ քիչ վայելեց…. Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «թավշյա» հեղափոխության արդյունքում ՀՀԿ-ն կորցրեց գործադիր իշխանությունը, իսկ հաղթանակած կողմն էլ հայտարարեց, որ ԱԺ-ն չի արտացոլում հասարակության ներկայիս քաղաքական տրամադրությունները և անհրաժեշտ է անցկացնել նոր՝արտահերթ խորհրդարանական ընտրություններ… Սակայն ընտրությունները պետք է անցկացվեն նոր ընտրական օրենսգրքով,որից պետք է դուրս բերվեն, ըստ օրենքի, կեղծիքներ թույլ տալու բոլոր մեխանիզմները…Այդ մասին է նաև բարձրաձայնում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը…
Իսկ հիմա անդրադառնանք Սերժ Ազատիի կողմից ընտրական օրենսգրքում դրված կեղծարարության «ականներին», որի արդյունքում էլ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հասարակության կողմից չսիրված և չընդունված ՀՀԿ-ն ստացավ 770441 ձայն՝ ընտրությանը մասնակցած ընտրողների 49,15 %-ը,իսկ վերջնարդյունքում,այսպես կոչված, «Դոնթի բանաձևի» շնորհիվ՝ 54,09 %…
Առաջինը՝ դա ոչ պակաս իր մեջ կոռուպցիոն մեխանիզմներ պարունակող մեծամասնական համակարգին փոխարինած ռեյտինգային համակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրումն էր…Հատկապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին Սերժ Սարգսյանը թույլ էր տվել փող բաժանել…Օրինակ՝ Շիրակի մարզում, եթե շատ այլ թեկնածուներ բաժանում էին 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց,ապա Սերժ Սարգսյանի «տան տղա» համարվող և Շիրակի մարզի հետ աղերս չունեցող Արման Սահակյանին թույլ էին տվել բաժանել 15 հազար դրամ…Արդյունքում այս երիտհանրապետականը հարազատ կուսակցության և Սերժ Սարգսյանի համար հավաքեց 14 հազարից ավել ձայն…
Երկրորդը՝լրացուցիչ ցուցակներով ընտրողներն են…Այս մեթոդը ընտրությունները բացահայտ կեղծելու ամենահեշտ եղանակն է…Ըստ ԸՕ-ի` ընտրողը իրավունք ունի գրանցվել այլ ընտրատարածքում, որտեղ և ընտրության օրը կատարում է իր սահմանադրական իրավունքը… Օրինակ՝ 2017 թ-ի ԱԺ ընտրություններից առաջ նույն Շիրակի մարզի հյուսիսային՝ Ամասիա-Աշոցք տարածաշրջանի կիսադատարկ գյուղերում մեծ քանակությամբ մարդիկ էին գրանցվել, որոնք և ակտիվ մասնակցեցին ընտրություններին…Մինչ ընտրություններն արդեն պարզ էր,թե ում ընտրողներն էին նրանք…Լրացուցիչ ցուցակներով հիմնականում ընտրություններին մասնակցում էին նույն Արման Սահակյանի ընտրողները,որոնց “նախկին” գրանցման վայրը Ջավախքը, Երևանը և Ջրվեժ գյուղն էր…Ընտրության օրը Գյումրիի հյուրանոցներում ասեղ գցելու տեղ չկար. ոչ շիրակցի ընտրողները որոշել էին այդ օրը շրջագայել Գյումրու Անի թաղամասի ընտրատեղամասերում և Ամասիա-Աշոցք տարածաշրջանի գյուղերում…Շատ ընտրողների գրանցում են դատարկ տներում կամ բնակարաններում…ԲՇՏ-ների միջոցով իշխանությունները շատ հեշտ տեղեկանում են դատարկ տների և բնակարանների մասին և ընտրություններից երեք օր առաջ հրապարակվող ընտրացուցակներում այդ տներում հայտնվում են նորաթուխ գրանցվածներ,որոնք ընտրության օրը մասնակցում են ընտրություններին… Երրորդը՝ժամկետային զինծառայողների մասնակցությունն է ընտրություններին…Դա նորմալ կլիներ այն պարագայում,եթե զինծառայողները մասնակցեին միայն համամասնական ընտրություններին՝այսինքն` ձայնը տային միայն իրենց նախընտրելի կուսակցության օգտին…Սակայն Սերժ Սարգսյանի կողմից հրամցված ԸՕ-ի համաձայն զինծառայողները քվեարկում էին ռեյտինգային ցուցակով…Զավեշտն այն է, որ ասենք Գյումրի քաղաքի N զորամասի զինծառայողը,ով զորակոչվել է բանակ, օրինակ՝ Արմավիրի կամ Սյունիքի մարզից, պետք է ռեյտինգային կարգով պատգամավոր ընտրի Շիրակի մարզում…Շիրակցիները իրենք մեծ դժվարությամբ էին տարբերում բազմաթիվ քաղաքական ուժերի թեկնածուներին, էլ ի՞նչ կարելի է ասել Շիրակի մարզի հետ կապ չունեցող զինծառայողների մասին…Կարելի է ենթադրել, որ զինվորականները, մասնակցելով ռեյտինգային ընտրություններին, իշխանությունների կողմից պարտադրվում էին իրենց ձայնը տալ համապատասխան մարզում իրենց նախընտրելի թեկնածուներին… Զինվորականները և հատկապես ժամկետային զինծառայողները իրավունք չունեն մասնակցել ռեյտինգային կարգով ընտրություններին…
Այսպիով,օրինականացնելով ընտրությունները կեղծելու վերը նշված այդ երեք «մեթոդները» ` իշխանությունները ստացան այն, ինչ ցանականում էին…
Նոր ընտրական օրենսգիրքը պետք է մաքսիմալ մաքրել օրինական եղանակով ընտրությունները կեղծելու բոլոր կետերից…ՀՀ-ում արդար ընտրություններ անկացնելու համար պետք է հրաժարվել մեծամասնական և ռեյտինգային համակարգով ընտրություններից, լրացուցիչ ընտրացուցակներով ընտրությանը պետք է մասնակցեն ընդամենը ընտրական հանձնաժողովի անդամները,իսկ ժամկետային զինծառայողներն էլ պետք է մասնակցեն միայն համամասնական ընտրություններին (եթե ռեյտինգայինը պահպանվի կամ մեծամասնական ընտրակարգը ռեինկարնացվի)… Միայն այս վտանգները չեզոքացնելու պարագայում Հայաստանում կարելի է անցկացնել ազատ և արդար ընտրություններ…
Հ.Գ. Ի դեպ, իշխանությունները նաև պետք է խիստ պատժեն ընտրակաշառք բաժանելու փորձ անողներին ևս… Հայաստանի նման փոքր երկրում իշխանությունների կամքի դրսևորման պարագայում ընտրակաշառք երևույթը շատ հեշտ է քոքահան անել…
Գագիկ Համբարյան