«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար, սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ: Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած, բաց տարածքում»: Կարող է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ: «Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ, որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին: Նախագահը պարզապես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն»»: