Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործունեության մասին» համաձայնագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,-գրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: