Հնագետները Սֆինքսում 20 գաղտնի սենյակ են գտել։ Սակայն այնտեղ մտնել հնարավոր չէ, քանի որ Սֆինքսն արտաքին դուռ չունի։
Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ սենյակներից մեկի մասին է խոսել Էդգար Քեյսին՝ այն «Ռեկորդների սրահ» անվանելով։
Գիտնականները և պատմաբանները պնդում են, որ նախ կառուցվել է շինությունը, որտեղ գրադարանն էր, իսկ հետո իշխանության է եկել Իմհոթեփը։ Դրանից հետո շինությունը շարունակել են կառուցել արտաքինից՝ ստեղծելով Սֆինքսը։ Պարզ չէ, թե Իմհոթեփն ինչի համար է դա արել, սակայն այդպիսի տեսություն գոյություն ունի։
Դեռ 1998-ին Զահի Հավասը Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել է գետնուղիներ, որոնք Սֆինքսի տակով կամ մերձակայքով քարանձավներ են «գնում»։