«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կոտայքի մարզպետ նշանակվեց «ՔՊ» երիտասարդներից Ռոմանոս Պետրոսյանը, սակայն ասում են՝ մարզպետարանի կադրային քաղաքականության հարցում վճռորոշ դերակատարում ունի Սասուն Միքայելյանը։
Լուրեր են շրջանառվում, որ նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի (Կյաժ Վաչոյի) որդին` Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է եղել, շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` 25-ամյա Սեւակին, ուզում է դարձնել Հրազդանի քաղաքապետ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: