«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը:
Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է:
Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին: Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: