Տեսնելով, թե ինչպես Երուսաղեմում պաղեստինյան ահաբեկիչների ճնշման ներքո չեղարկվեց ֆուտբոլային խաղը, Մշակույթի նախարար Միրի Ռեգևը զգուշացրել է, որ եթե նույնը տեղի ունենա Եվրատեսիլի դեպքում, և Երուսաղեմում համերգը տապալման սպառնալիքի տակ հայտնվի, ապա միջոցառումը Իսրայելի այլ քաղաք չի տեղափոխվելու։
Այս առավոտյան Ռեգևը դիմել է կառավարությանը՝ խնդրելով հավանություն տալ և սատարել իր դիրքորոշմանը. «եթե դա Երուսաղեմում տեղի չունենա, մենք ընդհանրապես չենք ընդունի մեզ մոտ «Եվրատեսիլ–2019»-ը»։
Նախարարը հիշեցրել է, որ մրցույթի նախապատրաստական աշխատանքները պետությանը 50 միլիոն շեկել են արժենալու, և ճիշտ չի լինի ներդնել այդ գումարները, եթե միջոցառումը Իսրայելի այլ քաղաք տեղափոխվի։ «Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է և մենք չպետք է դրանից անհարմար զգանք»։