Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջո կառավարության ծրագիրն Աստվածաշունչ չէ, որ փոփոխություններ չարվեն. Գևորգ Պետրոսյան

«Անթերի ծրագիր չկա, բայց եկեք հարգենք միմյանց ու անթերի չլինելու հանգամանքը չօգտագործենք անտեղի, փոխադարձ հրաձգությունների համար: Իսկ էս ամբիոնից երբևեք հնչե՞լ են անթերի ծրագրեր: Տպավորություն է, որ Փաշինյանից ու կառավարությունից դրախտի ուղեգիր ենք ակնկալում. էդպիսի բան չի լինում: Ի վերջո կառավարության ծրագիրն Աստվածաշունչ չէ, որ փոփոխություններ չարվեն»,- Աժ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրին: «Ծրագրում նշված երջանկությունը հստակ բաղադրիչ ունի՝ սոցիալական, երջանիկ է նա, ով հարգված է ապրում, ում նվազագույն կենսամակարդը համապատասխանում է անհրաժեշտ չափորոշիչներին»,- հավելել է նա:

«Վստահաբար կարող եմ ասել, որ այս կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ ժողովուրդն իրեն բերել է ու եթե հանկարծ մի օր հասկանա՝ սխավել է, իրենց էլ ուղարկելու է, իհարկե՝ Աստված մի արասցե այդպես լինի»,- եզրափակել է պատգամավորը:

https://youtu.be/VASRXEmSSNI

Please enter a valid URL