«Հարգելի խորհրդարան, ներկայացված փաստաթղթում առկա են ցանկություններ, նպատակներ, երազանանքեր բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր։ Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրակացման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ»,-Կառավարության ծրագրի մասին խոսելիս, նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովը՝ կարծիք հայտնելով, որ ներկայացված փաստաթղթում չկան թվեր տնտեսական աճի վերաբերյալ:
«Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15 լավ մեկ տոկոս, չկա գրված, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից, ինչո՞ւ: Հարգելի գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում»։
Նոր կառավարության արտաքին քաղաքականության մասով Շարմազանովը նկատեց, որ նորերը բռնել են իրենց ճանապարհը այս ուղությամբ, բայց նկատեց, որ ծրագրում ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների մասին կոնկրետ խոսք չկա. «Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որևէ հիշատակում ԵՄ անդամն երկրների, հատկապես` Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչու չէ նաև Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ, որ Իրանի և Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին: Խնդրում եմ բացատրել` սա ի՞նչ է ի վերջո՝ ծրագի՞ր, թե՞ զրույց սուրճի սեղանի շուրջ»:
Մանրամասը՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Factor.am-ի: