Search
Close this search box.

Լևոն Բարսեղյանը՝ Ռ. Քոչարյանին, Գ. Հակոբյանին, Ս. Սարգսյանին և Լ. Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների մասին

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի րոպեից Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:

Այդ մարդիկ որևէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը կրելու պատվին: Սխալները, որ արել են Ավագանու նախորդ կազմերը ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ, պիտի ուղղվեն: Զարհուրելի բան է, որ Մարտիրոս Սարյանի, Ազնավուրի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի, Լևոն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի ու քաղաքացիներին օգնած բազմաթիվ բարերարների կողքին այս քառյակն էլ է կրում այդ տիտղոսը:

Այս անպատվությունը պիտի վերացվի:

Կոչ եմ անում Գյումրու գործող Ավագանու բոլոր խմբակցություններին և ավագանու անդամներին՝ մասնակցել նիստին և կողմ քվեարկել այս նախագծերին:

Please enter a valid URL