Search
Close this search box.

«Ժողովուրդ». Համատիրության ինստիտուտը կվերանա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում համատիրության ինստիտուտն առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Պատճառն էլ համատիրության ներկայացուցիչների կողմից իրավասությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն: Բայց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը նաեւ քաղաքական լուրջ ենթատեքստ ունի:

Այսպես, նոր իշխանությունը կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն, ինչպես արդյունավետ ընտրակաշառք բաժանեն ու վերահսկեն քվեարկությունը: Հիմա, փաստորեն, համատիրությունները լուծարելով` ՀՀԿ-ն զրկվում է նման հնարավորությունից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL