«Ժամանակ» թերթը գրում է. «Շարունակում են թափուր մնալ Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոնները:
Ըստ պայմանավորվածության՝ այդ մարզերում մարզպետներ պետք է նշանակի «Ծառուկյան» դաշինքը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը և Փաշինյանը չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր թեկնածուների շուրջ:
Թե դեռ որքան է շարունակվելու այս անորոշությունը՝ դժվար է ասել»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: