Լիբանանի քաղաքացին երկրորդ անգամ շահել է Dubai Duty Free վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ 1 միլիոն դոլարի չափով։
Առաջին անգամ 73 տարեկան տղամարդը վիճակախաղով շահել էր 2012 թվականին։ Վիճակախաղը մշտապես անցկացվում է Դուբայի օդանավակայանների մաքսատուրքից ազատված խանութներում։
Նշվում է, որ վիճակախաղի անցկացման ամբողջ ընթացքում դոլարային միլիոնատեր է դարձել ավելի քան 160 մարդ։