Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:
«Շատ տպավորիչ այցելություն էր: Նախկինում նույնպես այցելել էի համալսարան, բայց նախորդ այցելությունից մինչ օրս հսկայական փոփոխություններ տեսա»,- նշել է նախագահը: Նա նաև թենիս է խաղացել ուսանողների հետ: