Search
Close this search box.

Հայաստանի մի քանի քաղաքացիներ կասկածվում են Բելգիայում թենիսի պայմանավորած խաղ կազմակերպելու մեջ

Հայաստանի և Բելգիայի 13 քաղաքացի է բերման ենթարկվել Բրյուսելում` թենիսի ցածր վարկանիշ ունեցող մրցաշարերում պայմանավորված խաղեր կազմակերպելու կասկածանքով:

Այս մասին, armsport.am-ի տեղեկացմամբ, հայտնում է «Reuters»-ը:

Բելգիայի դաշնային դատախազության վարկածով, մի խումբ մարդիկ 2014 թվականից ի վեր կաշառել են «ֆյուչերս» և «չելենջեր» կատեգորիայի մրցաշարերի թենիսիստներին:

Նման մրցաշարերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հազվադեպ են տեսանկարահանվում, իսկ հեռուստատեսությամբ գրեթե երբեք չեն հեռարձակվում:

Ընթանում է քննություն: Բելգիայի դատախազությունը հայտնում է կասկածյալների բնակարաններում հետախուզության և նրանց հնարավոր ձերբակալության մասին:

Please enter a valid URL