Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները:
«Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա՛րտ քաղաքացիներ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետը հորդորել էր հավաքի կազմակերպիչներին դադարեցնել բողոքի գործողությունները և թույլ տալ նախագահ Բակո Սահակյանին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: