Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Նրանց դիերը նշված հատվածից շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը։