Search
Close this search box.

Ֆելիքս Ցոլակյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դուրս է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունցի։

Նա հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։

Թերեւս բոլորին է հայտնի, որ երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաեւ համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով եւ ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների եւ ողջ Շիրակ աշխարհի առջեւ՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր եւ ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- նշել է Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ  մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում Ֆելիքս Ցոլակյանը դեմ գնալով ՀՀԿ խմբակցության որոշմանը՝ կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Please enter a valid URL