ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը նշանակված է հունիսի 12-ին, կարող է անցկացվել Սինգապուրի Սենտոսա կղզում:
Kyodo գործակալության տվյալներով՝ Սենտոսա կղզում հանդիպման անցկացման առաջարկով հանդես է եկել ամերիկյան կողմը: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել առաջարկին:
Սենտոսա կղզին գտնվում է Սինգապուրի հարավային մասում: Այնտեղ տեղակայված են շքեղ հյուրանոցներ, խաղատներ և զվարճանքների այգիներ: