Search
Close this search box.

Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյանը՝ Արցախի ԱԱԾ-ի պետ Արշավիր Ղարամյանի հրաժարականի պահանջի մասին

Արցախի նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտագության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։ Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ։

 

 

Please enter a valid URL