Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները կրկին փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհները, քանի որ Lydian Armenia ընկերությունը վերսկսել է հանքում աշխատանքները, հակառակ նրան, որ հանքի ճանապարհները բացվել էին այնտեղ աշխատանքները չվերսկսելու պայմանով: Այս մասին տեղեկանում ենք Ամուլսար ֆեյսբուքյան էջից:
Իսկ Ջերմուկի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Գալստյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունից չստանալով որևէ արձագանք, կրկին փակվեցին դեպի ոսկու հանք բարձրացող դաշտամիջյան ճանապարհները։ Բողոքի ցույցը կդադարեցվի հանքի շինարարական աշխատանքների դադարեցումից հետո»։