Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստորեն, Էրեբունու բանդայի գրեթե բոլոր անդամներն ազատության մեջ են։ Դատելով ֆեյսբուքում նրանց մաքրագործելու անթաքույց փորձերից՝ արդարացման ջանքեր էլ կան։ Փաստորեն՝ ինքնածեծ է եղել, կամ ծեծ չի եղել, կամ էլ լրատվամիջոցները վիդեոմոնտաժել են «անմեղ» խմբի բոլոր անդամների գլուխը, մարմինը, ոտքերը, ձայնը, ավտոմեքենայի պետհամարանիշները։ Արդարացման փորձի դեպքում պետք է զանգվածաբար փողոց դուրս գալ՝ հանուն բռնության ենթարկված երեխաների պատվի, հանուն հեղափոխության արժեքների ու այն իրականացրած անվախ ուսանողի ու քաղաքացու, հանուն նրա, որ վաղը իմ, քո, նրա երեխան սեփական երկրում չենթարկվի նման բույվլների բռնությանն ու խոշտանգմանը։ Քննչական կոմիտեն պարտավոր է անհապաղ բացատրություն տալ, որ եթե նրանք չեն բռնությունների հեղինակը, ապա ովքեր են։ Վերջում խոստովանեմ՝ Հրանուշ Խառատյանը, Մուշեղ Եկմալյանը, Լևոն Բարեղյանը և այլ ընկերներ ճիշտ էին, ես՝ սխալ։