Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին եւ դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից: